Սահմանադրության նոր խմբագրությունը մեր երկրի այցեքարտն է քաղաքակիրթ աշխարհ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ նախագահի նստավայրում, Սահմանադրության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորրդարանի անունից միջոցառման հյուրերին շնորհավորել է Սահմանադրության օրը, որը նրա խոսքով, կապված է ժամանակակից վրացական պետություն հիմնելու հետ:
«Հպարտ ենք, որ 1921 թվականին Հիմնադիր ժողովը հաստատեց Վրաստանի Առաջին Հանրապետության Սահմանադրությունը, որը հիմնված էր պրոգրեսիվ սկզբունքների և եվրոպական արժեքների վրա: Հպարտ ենք, որ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը ևս կարողացավ կատարել պատմական առաքելությունը, արդյունավետ իրականացնել սահմանադրական բարեփոխում և հաստատել սահմանադրության նոր խմբագրությունը, կատարելագործված փաստաթուղթ, որը վրացական պետության երակարաժամկետ ժողովրդավարական զարգացման կայունք հիմքն է»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:
Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այս գործընթացի մեջ ունեցել են իրենց ներդրումը, ինչպես նաև խորհրդարանի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին և սահմանադրական հանձնաժողովի անդամներին:
Նրա խոսքով, սահմանադրության նոր խմբագրությունը Վրաստանի այցեքարտն է քաղաքակիրթ աշխարհ:
«Այն ձևավորում է իշխանության բաշխման սկզբունքի վրա հիմնված, եվրոպական տիպի խորհրդարանական կառավարման համակարգ՝ հզոր խորհրդարանով, գործուն կառավարությունով, անկախ դատարանով և ոչ կուսակցական նախագահով»,- նշել է Թալակվաձեն:
«Անչափ կարևոր է, որ Վրաստանի սահմանադրության դրույթների իմաստը համընկնում է մեր կարևորագույն ռազմավարական նպատակի հետ, որը կոչվում է խաղաղարար ճանապարհով երկրի ապաբռնազավթում և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնում: Ես հավատում եմ, ժողովրդավարության համախմբման և մեր պետության հզորացման հետքերով, մեր աբխազ և օս քույրերի և եղբայրների հետ միասին ապագայում կսկսենք աշխատել սահմանադրական ևս մեկ օրենքի շուրջ, որը կապված է տարածքային ամբողջականության վերականգնման հետ»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն՝ միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Սահմանադրության օրը Վրաստանում նշվում է օգոստոսի 24-ին: 1995 թվականի օգոստոսի 24-ին խորհրդարանի այն ժամանակվա կազմը ընդունել էր երկրի գերագույն օրենքը: