Արչիլ Թալակվաձե. Ընտրություններում հաղթում է ժողովրդի վստահությունը և ոչ՝ առանձին վերցված ընտրական մոդելը, ոչ ոք չփորձի բնակչության աջակցությունը չունենալը բարդել ընտրական համակարգին
Ընտրություններում հաղթում է ժողովրդի վստահությունը և ոչ՝ առանձին վերցված ընտրական մոդելը, համապատասխանաբար, ոչ ոք չփորձի բնակչության աջակցությունը չունենալը բարդել ընտրական համակարգի հատկանիշներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Արչիլ Թալակվաձեն նշել է, որ համամասնական ընտրական համակարգին անցնելը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է:
«Ցավոք, պատգամավորների անորոշ մասը չաջակցեց նախագծին: Որքան էլ փորձեն մեր ընդդիմախոսներն իրենց մեկնաբանությունը տալ այս գործընթացին, ցանկացած դեպքում այս որոշումը կայացրել է երկրի սահմանադրական ինստիտուտը – Վրաստանի խորհրդարանը: Դա նշանակում է, որ մինչև 2024 թվականը, Վրաստանում կմնա նույն ընտրական համակարգը, որի միջոցով վերջին տասնամյակների ընթացքում, մեր քաղաքացիները փոխում և ընտրում էին նոր իշխանություն: Ընտրություններում հաղթում է ժողովրդի վստահությունը և ոչ՝ առանձին վերցված ընտրական մոդելը, համապատասխանաբար, ոչ ոք չփորձի բնակչության աջակցություն չունենալը բարդել ընտրական համակարգի հատկանիշներին»,- հայտարարել է Թալակվաձեն: