Արչիլ Թալակվաձե. Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, հետևաբար, եթե ամբողջ ընդդիմությանը ձեռնտու են արտահերթ ընտրություններ, ամենայն հավանականությամբ, նոր ընդդիմադիր կուսակցությունը կմիանա այս պահանջին
Ընդդիմության պահանջը արտահերթ ընտրություններն են, հետևաբար, եթե ամբողջ ընդդիմությանը ձեռնտու են արտահերթ ընտրություններ, ամենայն հավանականությամբ, նոր ընդդիմադիր կուսակցությունը երբ ստեղծվի, կմիանա այդ պահանջին, – ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, ընտրությունները չեն վերանայվելու, քանի որ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված է, որ դրանք անցկացվել են հիմնարար իրավունքների պաշտպանությամբ և մրցակցային պայմաններում:
«Իմ սպասումներն այսպիսին են. Սակայն գիտեք, որ ի վերջո ընտրությունների վերաբերյալ մեղադրանքները բացարձակ դատարկ ստացվեցին, և այս ամբողջ գործընթացը, որի մեջ այսօր գտնվում ենք, արհեստական ճգնաժամը, սկսվեց ընտրությունները կեղծելու մեղադրանքներով: Ընդդիմությունն այնուհետև հրաժարվեց իր մեղադրանքներից, երբ հրաժարվեց վերահաշվարկել, զուգահեռ հաշվարկի արդյունքները համեմատել, հրաժարվելով այդ հարցի համատեղ հետաքննությունից: Երբ մեղադրանք ես առաջադրում և հիմնավորում արհեստական քաղաքական ճգնաժամի վրա, և ապա հեռանում ես, նույնիսկ չցանկանալով ստուգել այն, դա քաղաքական անպատասխանատվություն է: Իմ կարծիքով, ժամանակակից քաղաքականության մեջ ամոթալի է, երբ չես կարող անգամ պատասխանատվություն ստանձնել քո մեղադրանքները ճշտելու համար: Դուք գիտեք, որ միջազգային կազմակերպությունները ճանաչել են ընտրությունները օրինական, մրցակցային և հիմնարար իրավունքների պաշտպանությամբ անցկացված ընտրություններ: Խորհրդարանական ընտրությունները նույնպես ունեն լեգիտիմություն ամենաբարձր մակարդակով Սենատում և Եվրախորհրդարանում: Այս ընտրություններն անցկացվել են, և, իհարկե, այս ընտրությունները չեն վերանայվի», – ասաց Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, երկրում ստեղծվել է ժողովրդավարություն, որտեղ բոլոր քաղաքական կուսակցություններն ասպարեզ ունեն:
«Եվս մեկ անգամ ասում եմ, ես կասկածում եմ, որ որևէ քաղաքական կուսակցություն՝ «Ազգային շարժումը», «Լելոն» կամ նոր կուսակցությունը, որը կստեղծի Գիորգի Գախարիան, մրցակցեեն և որոշիչ գործոն լինեն «Վրացական երազանքի» համեմատ: Այնուամենայնիվ, մենք ստեղծել ենք ժողովրդավարության հենց այն տեսակը, որտեղ բոլոր քաղաքական կուսակցություններն ասպարեզ ունեն: Մենք փոխել ենք ընտրական համակարգը, ազատ դաշտ ենք ստեղծել լրատվամիջոցների համար, և ձեր քննադատական հարցերը սա ևս մեկ անգամ հաստատում են, ինչպես խոսափողերի քանակը: Հետևաբար, այս ժողովրդավարության պայմաններում, իհարկե, 48 տոկոսը, որը ստացավ «Վրացական երազանքը», ուժեղ օրինականություն է: Հիշեցնենք, որ նույնիսկ շատ ավելի քիչ աջակցություն ունենալով Արևմտյան Եվրոպայի ժողովրդավարական երկրներում, քաղաքական կուսակցություններն ունեն կառավարություն և մեծամասնություն կազմելու հնարավորություն և իրավունք: Ուստի հաջորդ ընտրություններում ես վստահեցնում եմ մեր համակիրներին, որ «Վրացական երազանքը» համոզիչ աջակցություն կստանա», – ասաց Արչիլ Թալակվաձեն: