Արչիլ Թալակվաձե. Ընդդիմության ներկայացուցիչների դիմումները կքննարկվեն, և որոշումները կկայացվեն ըստ կարգի և ճշգրիտ ժամկետում, ինչպես տրված է խորհրդարանի կանոնակարգում
Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն համընկնում է կանոնակարգում տրված կանոնին, – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչների կողմից խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին հարցին:
Նա ասաց, որ ընդդիմության մի մասն արդեն դիմել է խորհրդարանին:
«Այս դիմումները կքննարկվեն, և որոշումները կկայացվեն խորհրդարանի կանոնակարգին համապատասխան՝ ընթացակարգի մեջ սահմանված ճշգրիտ ժամկետում: Այդ պատճառով մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն համընկնում է կանոնակարգում տրված կանոնին», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
«Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» ընտրական բլոկում ընդգրկված կուսակցությունների՝ «Ազգային շարժման», «Հանրապետական կուսակցության» և «Պետությունը՝ ժողովրդի համար» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև «Եվրոպական Վրաստանի» և «Լելոյի անդամները» նույնպես դիմել են խորհրդարան՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով:
Միաժամանակ երեկ խորհրդարանին դիմում է ներկայացնել «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:
«Քաղաքացիների», «Գիրչիի» եւ «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչները չեն դիմել օրենսդիր մարմնին: