Արչիլ Թալակվաձե. Դատապարտում ենք լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ բռնությունը
Դատապարտում ենք լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
«Այս միջադեպին ժամանակին և արդյունավետ արձագանքը պետք է հստակ ուղերձ լինի նրանց համար, ովքեր ելքը տեսնում են բռնության մեջ»,- գրում է Արչիլ Թալակվաձեն՝ «ֆեյսբուքում»:
«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանաիայի նկատմաբ խմբային բռնության մեղադրանքով իրավապահները ձերբակալել են երեք անձի: