Արչիլ Թալակվաձե. Ցավալի է, որ կորցրեցինք իր գործին նվիրված երիտասարդ բուժքրոջ, ով հասարակության համար օրինակ է ծառայել համաճարակի դեմ պայքարում
Արչիլ Թալակվաձե. Ցավալի է, որ կորցրեցինք իր գործին նվիրված երիտասարդ բուժքրոջ, ով հասարակության համար օրինակ է ծառայել համաճարակի դեմ պայքարում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն իր վշտակցությունն է հայտնում երիտասարդ բուժաշխատող Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ:

«Ես շատ ցավում եմ երիտասարդ բուժաշխատող Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ: Ցավալի է, որ մենք կորցրեցինք պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված երիտասարդ բուժքրոջ, որը հասարակության համար օրինակ է ծառայել համաճարակի դեմ պայքարում: Ցավալի է, որ չնայած բժիշկների ջանքերին, նրան չկարողացան փրկել: Վրաստանի խորհրդարանի անունից ես ցավակցում եմ մահացած երիտասարդ բուժաշխատողի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

Մահացել է 27-ամյա բուժքույրը, ում վիճակը նախօրեին վատացել էր պատվաստվելուց հետո: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում «Աստրազենեկա» պատվաստանյութով 27-ամյա բուժքրոջ պատվաստումից հետո անաֆիլակտիկ ցնցում է դիտվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել էր Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: