Արչիլ Թալակվաձե. Այսօրվա հանդիպումը ծառայում է իշխանության և ընդդիմության միջև փաստարկների փոխանակմանը
Այսօրվա հանդիպումը ծառայում է այն բանին, որ իշխանությունը և ընդդիմությունը փոխանակվեն փաստարկներով,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն «Բիլթմոր» հյուրանոցում, որտեղ ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:
Նրա խոսքով, չնայած նրան, որ իշխանությունը ընդդիմությանը բազմիցս բնականոն քաղաքական ձևաչափ վերադառնալու կոչ է արել, նրանք շարունակում էին ապակառուցողական գործողությունները:
«Չնայած նրան, որ ընդդիմությանը բազմիցս կոչ արեցինք, վերադառնալ քաղաքական գործընթաց, ընդդիմության մի մասը մինչ օրս շարունակում էր ապակառուցողական գործողությունը: Մենք մտածում ենք նաև այն հարցի շուրջ, որ ընդդիմությանը տանք ժամանակ»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:
Նրա խոսքով, իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմության ցանկացած առաջարկ և փաստարկ՝ ընտրական մոդելների առնչությամբ:
«Ցանկացած դեպքում, պետք է պատրաստվել 2020 թվականի ընտրություններին և սա պետության պարտականությունն է»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Ինչպես երեկ հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի անդամ Իրակլի Կոբախիձեն, իշխանությունը հաշվի է առել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կարծիքը և այսօր կկայանա հանդիպում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, որին ներկա կլինեն նաև դիվանագետները: