Արչիլ Թալակվաձե. Այսօր գոյություն ունեցող աջակցությամբ, կկարողանանք ձևավորել մեծամասնություն
Երկրորդ փուլը ժողովրդավարական ընտրությունների մի մասն է: Եթե նման անհրաժեշտություն լինի, իհարկե, պատրաստ ենք, երկրորդ փուլում մեր թեկնածուներով տանել համոզիչ հաղթանակ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, «Վրացական երազանքին» վստահում և աջակցում է հասարակությունը, որի պատճառով կառավարող թիմը խորհրդարանական ընտրություններում ունի համոզիչ հաղթանակ տանելու ակնկալիք:
«Երկրորդ փուլը ժողովրդավարական ընտրությունների մի մասն է: Եթե նման անհրաժեշտություն լինի, իհարկե, պատրաստ ենք, երկրորդ փուլում մեր թեկնածուներով տանել համոզիչ հաղթանակ: Մեկ անգամ ևս ասում եմ, «Վրացական երազանքին» վստահում և աջակցում է հասարակությունը, որի պատճառով կառավարող թիմը խորհրդարանական ընտրություններում ունի համոզիչ հաղթանակ տանելու ակնկալիք»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Բացի այդ, ինչպես նշել է Թալակվաձեն, կառավարող թիմն անկնալիք ունի, որ ընտրական քարոզարշավի ընթացքում հասարակությունից կստանա առավել շատ աջակցություն:
«Կան բազմաթիվ հանրային հետազոտություններ: Ցանկանում եմ համոզել, որ այսօր գոյություն ունեցող աջակցությամբ, կկարողանանք ձևավորել մեծամասնություն»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: