Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով Վրաստանը դիմում է ՄԻԵԴ
Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով Վրաստանը դիմում է ՄԻԵԴ

Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով Վրաստանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նրա խոսքով, Ստրասբուրգի դատարան ներկայացվելիք հայցի շուրջ աշխատանքը շուտով կավարտվի և պատասխանող կողմը կլինի Ռուսաստանի Դաշնությունը:

«Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնությամբ Ստրասբուրգի դատարան ուղարկելու համար հայցն սկսել էր պատրաստել դեռևս այն ժամանակ, երբ մեր իշխանությունը բոլոր ջանքերը գործադրում էր օկուպացված Ցխինվալիից դիակը տեղափոխելու համար: Դրանից հետո փոխանցվել է դիակը, որին հարգանքի տուրք ենք մատուցել և հանձնել հողին, սակայն չի դադարեցվել հայցի պատրաստման գործընթացը: Հայցի նախապատրաստումը կավարտենք սեղմ ժամկետներում: Այս գործով պատասխանողը լինելու է իհարկե Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Թեա Ծուլուկիանին: