Արչիլ Տատունաշվիլիի հետ միասին ձերբակալված Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին թույլ են տվել դուրս գալ Ախալգորիից
Ցխինվալիի բռնազավթիչ ռեժիմի կողմից Արչիլ Տատունաշվիլիի հետ միասին ձերբակալված Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին թույլ են տվել դուրս գալ Ախալգորիից:
Տարածված լրատվությամբ նրանք այս պահին գտնվում են Մցխեթայի ոստիկանությունում:
Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխմանը, ապա ստույգ օրը կրկին անհայտ է:
Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին անորոշ պայմաններում մահացել է Ցխինվալի բանտում: Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ազատ էին արձակվել այսպես կոչված Ցխինվալիի բանտից, սակայն նրանց հնարավորություն չէր տրվում լքել բռնազավթված տարածաշրջանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan