Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանի երկկուսակցական արձագանքը կլինի ավելի հզոր
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան, Յան Կելիի հայտարարությամբ, եթե Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանի արձագանքը կլինի երկկուսակցական, ապա բանաձևի նախագիծը կլինի ավելի հզոր:
Լրագրողների հետ զրույցում Յան Կելին արձագանքել է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև ընթացող կոնսուլտացիաներին:
«Իհարկե շատ կարևոր է, որ այս հարցով խորհրդարանը ունենա որոշակի արձագանք և եթե կլինի երկկուսակցական արձագանք, ապա այս բանաձևը կունենա մեծ ուժ: Բանաձևը պետք է ուղղված լինի պատասխանատվության ենթարկման կողմ: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Վրաստանի իշխանություններին»,-հայտարարել է դեսպանը:
Բռնազավթված տարածաշրջանում զոհված Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանային մեծամասնությունը պատրաստել է բանաձև: Բանաձևի սեփական վարկած ունի նաև ընդիմությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan