Արչիլ Տատունաշվիլիի հարցով պատրաստված բանաձևի նախագիծը, այսօր քննարկելու են արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին
Արչիլ Տատունաշվիլիի հարցով պատրաստված բանաձևի նախագիծը, այսօր քննարկելու են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին:
Այս հարցով խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև քաղաքական կոնսուլտացիաները ավարտվել են և կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Սոփո Քացարավայի հայտարարությամբ, բանաձևի տեքստը խիստ է և կողմնորոշված է արդյունքի վրա: Նրա խոսքերով, կարևոր է, որ բանաձևի նկատմամբ միասնական դիրքորոշում է՝ խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև:
«Բանաձևը, որը քննարկելու ենք արտաքին հարաբերությունների կոմիտեում, շատ խիստ է և կողմնորոշված է արդյունքի վրա: Իհարկ է մի կողմից շատ կարևոր է բանաձևի տեքստը, սակայն կարևոր է նաև մեր դիրքորոշումը, քանզի սա բխում է երկրի հետաքրքրություններից: Բանաձևի տեքստում մենք ունենք պահանջներ, օրինակ պահանջում ենք Արչիլ Տատունաշվիլիի գործով անց կացնել միջազգային հետաքննություն, միջազգային դիտորդները պետք է մտնեն բռնազավթված տարածաշրջաններ, ինչպես նաև պահանջում ենք, որ կազմվի ցուցակ, որտեղ կպատկերվի մեր քաղաքացիների նկատմամբ իրականացրած հանցագործությունների պատճառով դատապարտված անձանց անունները»,-հայտարարել է Քացարավան:
Արտաքին հարաբերությունների կոմիտեում քննարկումներից հետո, մարտի 21-ին փաստաթուղթը դուրս է բերվելու լիագումար նիստին:
Աջակցելու է թե ոչ «ազգային շարժում» կուսակցությունը բանաձևին, դեռևս անհայտ է: Կուսակցությունում հայտարարում են, որ որոշում կընդունեն բանաձևի ամբողջականտեքստին ծանոթանալուց հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan