Արչիլ Տատունաշվիլիի աճյունը հայրենի գյուղ են տեղափոխելու այսօր
Արչիլ Տատունաշվիլիի աճյունը հայրենի գյուղ են տեղափոխելու այսօր

Բռնազավթված Ցխինվալիի տարածքում զոհված Արչիլ Տատունաշվիլիի աճյունը հայրենի գյուղ են տեղափոխելու այսօր,-այս մասին լրագրողներին է հայտնել զոհվածի բարեկամը:

Ընտանիքի անդամները չեն հավատում Ցխինվալի բռնազավթիչ վարչակազմի կողմից տարածված լրատվությանը , իբր Տատունաշվիլին մահացել է սրտի անբավարարվածությամբ:

«Բռնազավթված տարածաշրջանում սպանել են մեր հայրենակցին: Անց ենք կացրել խաղաղ ցույց և պահանջել մեր բարեկամի աճյունը: Սպասում էինք երեկ, սակայն ինչ ինչ պատճառներով չստացվեց: Ախալգորիում ասում են, որ նա ծրագրում էր ահաբեկչություն և այդ պատճառով սպանվել է իրավապահների կողմից: Չենք հավատում այդ վարկածներին, նրան տանջամահ են արել»,-ասել է Տատունաշվիլիի բարեկամը:

Նրա խոսքերով Տատունաշվիլիի հետ ձերբակալված անձինք նույնպես չեն կարող վերադառնալ իրենց տներ, քանզի նրանցից խլել են փաստաթղթերը:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի երեք քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին Արչիլ Տատունաշվիլին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: