Արչիլ Չիքովանին հրաժարական է տվել Բաթումիի քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
«Ես որոշում եմ հրաժարական տալ Բաթումիի քաղաքապետի պաշտոնից։ Քաղաքի ղեկավար լինելը մեծ պատիվ և կարևոր պատասխանատվություն էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բաթումցիներին վստահության և աջակցության համար, շնորհակալություն իմ թիմին, որի հետ տարիներ շարունակ աշխատել ենք մեր քաղաքի բարօրության համար։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Վրացական երազանք» մեծ ընտանիքին և, իհարկե, մնում եմ այս թիմի հավատարիմ անդամը», – գրել է Արչիլ Չիքովանին։