Առավոտյան ժամերին տեղամասերում հիմնականում եղել են ընթացակարգային խախտումներ, այս փուլում երկու բողոք է գրվել. «Բազմազգ Վրաստան»
«Բազմազգ Վրաստան» կազմակերպությունում հայտարարում են, որ առավոտյան ժամերին ընտրատեղամասի բացման և կազմակերպման գործընթացը, ինչպես նաև քվեարկությունը ընթացել է հանգիստ միջավայրում: Չնայած վերը նշվածին, որոշ թերություններ նկատվել են
Ինչպես հայտարարել է կազմակերպության նախագահ, Դարեջան Գիորբելիձեն, տարբեր տեղամասերում գրանցվել են գործընթացային խախտումներ:
«Ժամը 07:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրատեղամասի բացման և դասավորության գործընթացում, «Բազմազգ Վրաստանի» կարճաժամկետ դիտորդների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն, ընտրատեղամասի բացման և կազմակերպման գործընթացը, ինչպես նաև քվեարկությունը ընթացել է հանգիստ միջավայրում: Չնայած վերը նշվածին, որոշ թերություններ նկատվել են:
Մառնեուլիի թիվ 78 ընտրատեղամասում վիճակախաղ չի անցկացվել հոսքը կարգավորողի և արկղերի վերահսկիչին բացահայտելու համար, նախագահն անձամբ է որոշել, թե հանձնաժողովի որ անդամներն են կատարելու այս երկու գործառույթները: Որի վերաբերյալ բողոք է գրվել Բազմազգ Վրաստանի կողմից
Նաև, Ախալքալաքի թիվ 27 տեղամասում հանձնաժողովի նախագահը կամայականորեն, առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի համաձայնության, տեղամասը տեղափոխել է այլ տարածք, բացատրելով, որ տեղամասի տանիքի ընկնելու վտանգ կա: Գարդաբանիի թիվ 11 ընտրատեղամասում, հսկիչ քվեաթերթիկը գցվեց արկղի մեջ այն բանից հետո, երբ երկու ընտրող արդեն քվեարկել էր:
Բացի այդ, Ախալքալաքի թիվ 54 տեղամասում գրանցողին հանձնաժողովի երկու անդամներ օգնում էին կնիք դնելու և դրոշմանշման հարցում: Կրծանիսիի թիվ 24 տեղամասում տարածքի սղության պատճառով դիտորդին թույլ չեն տվել դիտել տեղամասը: Դրա հետ մեկտեղ, Մառնեուլիի թիվ 2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների ուշ ժամանման պատճառով, քվեարկությունը սկսվեց 20 րոպե ուշացումով:
Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասը առաջին ընտրողի համար բացվել է 20 րոպե ուշացումով, քանի որ վիճակախաղի ընթացակարգն անցկացվել է խախտմամբ, որի պատճառով անցկացվել է կրկնակի վիճակախաղ, որի համար բողոք է ներկայացվել Բազմազգ Վրաստանից:
Գարդաբանիի թիվ 65 ընտրատեղամասում, երկու ընտրողի սխալմամբ դրոշմանշման հեղուկի փոխարեն լցրել են ախտահանիչ հեղուկ: Նշված խախտումը արձանագրվել է «Բազմազգ Վրաստանի» դիտորդը, որից հետո խախտումը վերացվել է:
Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասում գործառույթների բացահայտման համար քվեարկություն չի անցկացվել, որի պատճառով «Բազմազգ Վրաստանի» դիտորդը բողոք է գրել, որից հետո թերությունը վերացվել է:
Գարդաբանիի թիվ 60 ընտրատեղամասում կուսակցության ներկայացուցիչը ներկա էր առանց կրծքանշանի, և խնդիրը վերացվեց դիտորդի դիտողությունից հետո:
Մառնեուլիի թիվ 22 տեղամասում, գրանցողի նշմամբ ընտրողը ստորագրում էր ուրիշի սյունակում, որը ժամանակին նկատել և վերացրել է մեր դիտորդը:
Մառնեուլիի թիվ 79 տեղամասում դիտորդին սահմանափակվել է դիտարկումը, մասնավորապես ՝ նրան թույլ չեն տվել տեսանկարահանումներ կատարել:
Կրծանիսիի թիվ 3 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկներում լրացրել է միայն մեկ սյունակ և դուրս է եկել տեղամասից: Գարդաբանիի թիվ 61 ընտրատեղամասում քվեարկության ժամանակ ընտրողին օգնել է նշված տեղամասում գրանցված ընտրողը: Մառնեուլիի թիվ 65 տեղամասում հոսքի կարգավորիչը չի ստուգում դրոշմանշումները: Հիմնականում եղել են գործընթացային բնույթի խախտումներ: «Բազմազգ Վրաստանը» այս փուլում գրել է երկու բողոք»,- հայտարարել է Գիորբելիձեն: