Առավոտյան Ռուսթավիում վերսկսվեց «Ազոտ» ձեռնարկության աշխատակիցների ցույցը
Առավոտյան Ռուսթավիում վերսկսվեց «Ազոտ» ձեռնարկության աշխատակիցների ցույցը

«Ռուսթավի ազոտի» աշխատակիցներն այսօր առավոտյան վերսկսեցին հանրահավաքը: Գործադուլ անողները հավաքված են գործարանի մուտքի մոտ: Նրանց պահանջը կրկին անփոփոխ է:

Ցուցարարները պահանջում են միջին աշխատավարձի 50 տոկոս բարձրացում:

Գործարանի մուտքը մինչ այժմ արգելափակված է: Միայն թթվածնով բեռնված մեքենաները կարող են շարժվել: