Առավոտյան ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսայի շրջանը

11:02, 04.06.2022

Առավոտյան ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսայի շրջանը։ Համապատասխան տեղեկություն է տարածում Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ «Հարավ» օպերատիվ հրամանատարության հիման վրա։ Ըստ տեղեկությունների՝ երկու մարդ վիրավորվել է։

Օկուպացիոն ուժերը ռազմավարական ինքնաթիռից թեւավոր հրթիռ են արձակել։ Ռուսաստանը հրթիռային հարձակում է գործել գյուղատնտեսական ձեռնարկության վրա՝ ռմբակոծելով պահեստները։ Հրթիռային հարվածից առաջացած հրդեհը մարվել է։

Ավելի վաղ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը Օդեսայի շրջանում մեկ թեւավոր հրթիռ են կործանել ծովի վրայով, ևս երեքը՝ Միկոլաևի շրջանում։

Նմանատիպ