Արարատ Միրզոյան. Այն գործընկերությունը, որ Վրաստանը և Հայաստանը ձևավորել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, մեծ նշանակություն ունի
Գործընկերությունը, որ Վրաստանն ու Հայաստանը ձեւավորել են Միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, մեծ նշանակություն ունի, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում։
Ինչպես նշել է նախարարը, հանդիպման օրակարգն ուղղված է գործընկերության խորացմանը։
«Գործընկերությունը, որը մենք ձևավորել ենք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում, չափազանց կարևոր է։ Եթե օրակարգը նայեք, հանդիպումներն այնքան հաճախակի են լինում, այս ամենը վկայում է այն մասին, որ մեր հարցերն ուղղված են գործընկերության խորացմանը։ Ինչպես ասաց իմ գործընկերը, համանախագահները ժամանակ կհատկացնեն այդ հարցերին և կքննարկեն դրանք, մենք, իհարկե, այս ձևաչափով ավարտում ենք մեր աշխատանքը»,- ասել է Արարատ Միրզոյանը։