Առանց եկամուտը հաստատող փաստաթղթի չպետք է տրվեն վարկեր. Կոբա Գվենետաձե
Առանց եկամուտը հաստատող փաստաթղթի չպետք է տրվեն վարկեր և Ազգային բանկի կողմից արված և նախատեսված քայլերը ծառայում են դրան,- նշված հայտարարությամբ, Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն գերպարտքի առնչությամբ արձագանքել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու հայտարարությանը:
Նրա խոսքով, Ազգային բանկի մանդատը ֆինանսական կայունության ապահովումը և ֆինանսական համակարգի թափանցիկության աջակցությունն է:
«Ազգային բանկը քաղաքական կազմակերպություն չէ: Մենք չենք անում քաղաքական հայտարարություններ: Ազգային բանկի գործառույթը և պարտականությունը չէ գործադիր իշխանության աշխատանքը գնահատելը: Ազգային բանկի մանդատը ֆինանսական կայունության ապահովումը և ֆինանսական համակարգի թափանցիկության աջակցությունն է:»,- նշել է Գվենետաձեն:
Ազգային բանկի նախագահի խոսքով, գերպարտքի հետ կապված թեմաներով գերատեսչությունում մշտապես ընթանում են քննարկումներ: