Առանց այգիների կադաստրի գրառումը, գինու գործարանները խաղողագործներից այլևս չեն կարողանա խաղող ընդունել
2021 թվականի խաղողահավաքի (Ռթվելիի) ժամանակ, առանց կադաստրային փաստաթղթի, խաղողագործն այլևս չի կարողանա խաղողը հանձնել գինու գործարանին: Այս մասին հայտարարել են Գինու ազգային գործակալությունում:
Գործակալության տվյալներով, հաշվի առնելով դա, անհրաժեշտ է գրանցել խաղողի այգիները և թարմացնել կադաստրային տեղեկատվությունը:
Այս փուլում գործընթացն արդեն ընթանում է հինգ մունիցիպալիտետներում:
Խաղողի այգիների կադաստրի ծրագրի շրջանակներում, օդային լուսանկարումները տեղի կունենան Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղիի մունիցիպալիտետներում, իսկ գործընթացի ավարտից հետո, հունիսին գրանցումը կսկսվի նաև Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում:
Այս տարի նախատեսվում է խաղողի այգու կադաստրի ծրագրի ավարտը, Կախեթիի և Ռաճա-Լեչխումիի տարածաշրջաններում:
Նշենք, որ Գինու ազգային գործակալությունը Վրաստանի խաղողի այգիների կադաստրի ծրագիրն իրականացնում է 2014 թվականից: Նմանատիպ կադաստր առկա է Եվրամիության բոլոր անդամ երկրներում, որտեղ զարգացած են խաղողագործությունն ու գինեգործության արդյունաբերությունը: