Առանց անվտանգ Սև ծովի, անհնար է գոյություն ունենա անվտանգ Եվրոպա. Դավիթ Զալկալիանի
Սև ծովը պետք է դառնա խաղաղության և կայուն զարգացման տարածաշրջան, որտեղ երկրներն իրենց ջանքերը կուղղեն կայունության հաստատմանը և բարռրության բարելավմանը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Սև ծովի անվտանգության հարցերին նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս: Տեղեկությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին գլխավոր շեշտը դրել է Սև ծովի տարածաշրջանի անվտանգության և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերի հզորացման վրա: Նրա խոսքով, Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի հզորացումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը:
Դրա հետ մեկտեղ, Սև ծովում հզոր և վստահելի գործընկերների առկայությունը դաշինքի համար ևս կարևոր է:
«Առանց անվտանգ Սև ծովի, անհնար է գոյություն ունենա անվտանգ Եվրոպա, ուստի ոչ ոքի համար զարմանալի չպետք է լինի, որ ՆԱՏՕ-ին առանձնապես վրդովեցնում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնագրավումը, ճգնաժամը, որը նա ստեղծել է Արևելյան Ուկրաինայում և Ազովի ծովում»,- հայտարարել է Զալկալիանին:
Նախարարը Գերմանիայի Ատլանտյան միության և Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կողմից կազմակերպված քննարկմանը ելույթ է ունեցել խոսքով: