Առաջին լուսանկարը. Ինչպիսին է լինելու «Ֆորմուլա 1»-ի բոլիդի դիզայնը 2021 թվականին
«Ֆորմուլա 1»-ի ընթացիկ սեզոնի 15-րդ գրան պրիի նախորեին, Սինգապուրում տեղի է ունեցել կոնֆերանս, որը նվիրվել է թագավորական մրցավազքների ապագային: Կոնֆերանսի հիմնական մասը նվիրվել է 2021 թվականի օրակարգում փոփոխություններին:
«Ֆորմուլա 1»-ի մարզական տնօրեն Ռոս Բրաունի ելույթի ժամանակ եկրանին երևացել է, թե ինչպիսին են լինելու բոլիդները (մեքենաները) 2021 թվականին: Նշենք, որ կոնֆերանսը փակ էր մամուլի համար, սակայն լուսանկարը այնուամենայնիվ հայտնվել է ինտեռնետում:
Դեռևս անհայտ է սա դիզայնի վերջնական տարբերակն է թե ոչ: Ինչպես հայտնի է «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր «Լիբերթի մեդիան» շարունակում է աշխատանքը թիմերի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan