Առաջին համալսարանական կլինիկայում կորոնավիրուսից բուժվում են 66 պացիենտ, որոնցից երեքի վիճակը կրիտիկական է
Այս պահի դրությամբ 81 հիվանդ է առաջին համալսարանական կլինիկայում, որոնցից 66-ը հաստատված կորոնավիրուսային վարակով:
Ըստ կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանիի, այժմ ինը պացիենտ շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում:
«Նրանց վիճակը քիչ թե շատ կայուն է: Այստեղրց երեքինը՝ կրիտիկական: Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, ապա նրանք գտնվում են թոքերի օդափոխության սարքերին, հաճախակի օքսիդացումով», – ասաց Ռատիանին:
Ինչ վերաբերում է 42-ամյա տղամարդուն, ում վիճակը ծանր էր, ըստ Լևան Ռատիանիի, նա տեղափոխվել է թերապևտիկ բաժանմունք:
Ըստ Ռատիանիի, նախատեսվում է մեկ այլ հիվանդի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել թերապևտիկ բաժանմունք:
Միևնույն ժամանակ, կլինիկայում ինը շաբաթվա հղի կնոջ վիճակը կայուն է:
Ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 266 է, որից 67-ը՝ ապաքինվել:
Վրաստանում վիրուսից մահացել է երեք մարդ: