Առաջին դասարանցիների գրանցման լրացուցիչ փուլ. տարածքային սկզբունքով գրանցումը կսկսվի մայիսի 15-ին և կշարունակվի մինչև մայիսի 25-ը ներառյալ

15:51, 03.04.2026

Առաջին դասարանցիների գրանցման լրացուցիչ փուլը՝ տարածքային սկզբունքով գրանցումը, կսկսվի մայիսի 15-ին և կշարունակվի մինչև մայիսի 25-ը ներառյալ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ տարածքային սկզբունքը փորձնական (պիլոտային) ռեժիմով կգործարկվի 12 քաղաքներում։

«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշմամբ՝ 2026-2027 ուսումնական տարվանից հանրային դպրոցներում սահմանվել է առաջին դասարանցիների գրանցման լրացուցիչ փուլ, որը ենթադրում է գրանցում տարածքային սկզբունքով։ Նշված փուլը կսկսվի մայիսի 15-ին և կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ։ Մինչ համընդհանուր գրանցումը, ծնողներին հնարավորություն կտրվի առաջնահերթ գրանցվել նախընտրելի դպրոցում՝ ելնելով բնակության վայրից։

Տարածքային սկզբունքը փորձնական ռեժիմով կգործի 12 քաղաքներում՝ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Ամբրոլաուրի, Օզուրգեթի, Ախալցխա, Գորի, Մցխեթա, Թելավի և Փոթի։ Հասցեի որոշման ժամանակ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը հիմնվելու է Պետական ծառայությունների զարգացման գործակալության տվյալների բազայում 2026 թվականի ապրիլի 15-ի դրությամբ արձանագրված հասցեների վրա»,- նշված է նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ