Առաջին անգամ ունենք իրավական փաստաթուղթ, որը մեր դիրքերը ուժեղացնում է հարյուրապատիկ, դա գնահատվել է մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի կողմից. Թեա Ծուլուկիանի
Առաջին անգամ ունենք իրավական փաստաթուղթ, որը մեր դիրքերը ուժեղացնում է հարյուրապատիկ, դա գնահատվել է մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի կողմից. Թեա Ծուլուկիանի

Առաջին անգամ ունենք իրավական փաստաթուղթ, որը մեր դիրքերը ուժեղացնում է հարյուրապատիկ, դա գնահատվել է, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի կողմից, – այս մասին հայտարարել է արդարադատության նախկին նախարար, խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ, Թեա Ծուլուկիանին:

Նա մեկնաբանել է 2008 թվականի պատերազմի գործով, Ստրասբուրգի դատարանի որոշման կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը:

Օգոստոսյան պատերազմի գործով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տարածել է հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը էլ ավելի է կարևորում, որ Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի ինքնիշխանության բացահայտ ոտնահարումները: