Առաջին ալիքի ֆոտոլրագրող Իրակլի Գեդենիձեի լուսանկարը հայտնվել է «Ռոյտերի» տարվա լավագույն 100 լուսանկարների շարքում
Վրաստանի Առաջին ալիքի ֆոտոլրագրող Իրակլի Գեդենիձեի լուսանկարը հայտնվել է «Ռոյտեր» միջազգային լրատվական գործակալության 2021 թվականի լավագույն լուսանկարների 100-յակում։
Լուսանկարում պատկերված է Միջազգային տիեզերակայանի անցումը արեգակի ֆոնին։
Լուսանկարն արվել է հունիսին Թբիլիսիից։
Նշենք, որ Իրակլի Գեդենիձեի լուսանկարը երրորդ անգամ է ընդգրկվել «Ռոյտեր»-ի տարվա լուսանկարներում։