Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Միջավայրի ազգային գործակալությունում:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 28-32 աստիճան, առափնյա շրջաններում՝ 28-30: Բարձրալեռ շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի 28-35 աստիճան: Արևելյան Վրաստանում սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը:
«Մինչև օգոստոսի 30-ը Վրաստանում օդերևութաբանական իրավիճակը հիմնականում չի փոխվի: Առափնյա շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինին 28-30 աստիճան, Իմերեթիի և Սամեգրելոյի տարածքում՝ 30-32 աստիճան: Որոշ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի 35:
Ինչ վերաբերում է Արևելյան Վրաստանին, այստեղ առավելագույն ջերմաստիճանը հնարավոր է լինի 36-38»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում:
Գերատեսչությունում չեն բացառում կարճատև անձրև՝ օրվա երկրորդ կեսին և երեկոյան: