Օդերևութաբանները առաջիկա օրերին Թբիլիսիում կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մայրաքաղաքում արևմուտքի ուղղությամբ կփչի քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կլինի 7-9 աստիճան:
Բացի այդ, այսօր Արևմտյան Վրաստանի մեծամաս և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվեն տեղումները, ցածրադիր շրջաններում անձրևի, իսկ բարձրադիր շրջաններում՝ ձյան տեսքով: