Առաջիկա 10 տարվա հեռանկարում մեր հիմնական նպատակը պետք է լինի երկրի դեօկուպացիայի նվաճումը. Իրակլի Ղարիբաշվիլի.
«Առաջիկա 10 տարվա հեռանկարում մեր հիմնական նպատակը պետք է լինի երկրի դեօկուպացիայի նվաճումը»,-արտաքին գործերի նախարարության զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին :
«Ինչ վերաբերում է մեր հյուսիսային հարևանին, ինչպես գիտեք, մեր հիմնական մարտահրավերը մեր երկրի օկուպացիան է: Մենք այժմ օգոստոսյան շաբաթյակում ենք գտնվում: Մենք ևս մեկ անգամ կհիշենք 13 տարի առաջ մեր երկրում ծավալված դժվարին իրադարձությունները: Մեր երկրի հիմնական մարտահրավերներից , եթե ոչ ամենահիմնական մարտահրավերներից մեկը մեր երկրի օկուպացիան է և ողջամիտ, պրագմատիկ քայլերը, որոնք մենք կձեռնարկենք դեօկուպացիայի ուղղությամբ: «Իհարկե, երկարաժամկետ հեռանկարում մեր հիմնական նպատակը պետք է լինի երկրի դեօկուպացիայի նվաճումն է և Ռուսաստանի հետ երկխոսություն պատրաստումը այս ուղղությամբ, իհարկե այն պայմանով , որ տեղի ունենա մեր երկրի դեօկուպացիան և այս կոնֆլիկտի և օկուպացիայի վերջը », – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: