Արաբական Միացյալ Էմիրություններում հերքում և անհիմն են անվանում Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունն այն մասին, թե Իրանի հետ պատերազմի ժամանակ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այցով գտնվել է Էմիրություններում
Արաբական Միացյալ Էմիրություններում հերքում և անհիմն են անվանում Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունն այն մասին, թե Իրանի հետ պատերազմի ժամանակ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այցով գտնվել է Էմիրություններում

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունը հերքում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկատվությունն այն մասին, թե Իրանի հետ պատերազմի ժամանակ Բենիամին Նեթանյահուն այցելել է Էմիրություններ։

Ինչպես պարզաբանել են ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունում, այս տեղեկատվությունը «լիովին անհիմն է»։

«Էմիրությունները հաստատում են, որ Իսրայելի հետ հարաբերությունները հրապարակային են և իրականացվում են Աբրահամյան համաձայնագրերի շրջանակներում։ Հետևաբար, չպլանավորված այցի կամ գաղտնի համաձայնության մասին ցանկացած տեղեկատվություն լիովին անհիմն է, եթե այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան մարմինների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ Նեթանյահուն գաղտնի այցով մեկնել է ԱՄԷ և հանդիպել նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահայանի հետ։ Նրանց փոխանցմամբ՝ նշված այցը բեկումնային քայլ է դարձել երկու երկրների հարաբերություններում։