Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը, պաշտոնական այցով ժամանեց Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական դիմավորման արարողություն։ Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահին դիմավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը։
Կառավարության աշխատակազմում այս պահին ընթանում է երկու երկրների ղեկավարների ընդլայնված հանդիպումը, որին մասնակցում են Վրաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների նախարարների կաբինետների անդամները։