Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական բանակը պաշարել է Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական բանակը պաշարել է Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական բանակը շրջափակել է Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը, իսկ շտապօգնության մեքենաներն ամբողջությամբ դադարեցրել են վիրավորներին ու հիվանդներին «Ալ Շիֆա» համալիր տեղափոխելը։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հրետակոծությունը ոչնչացրել է ալ-Շիֆա համալիրում գտնվող սրտաբանական բաժանմունքը և մահացել հինգ երեխա, այդ թվում՝ երեք վաղաժամ ծնված:

Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երեք օրերին նրանք, ովքեր շարժվում են հիվանդանոցային համալիրի շենքերի արանքով կամ նույնիսկ փորձում են լքել տարածքը, գնդակահարվել են իսրայելցի զինվորականների կողմից։

Միևնույն ժամանակ, Իսրայելի Պաշտպանության ուժերը հրապարակել են ձայնագրություն, որտեղ սպային ցուցում է տալիս Գազայի հիվանդանոցի անձնակազմին, թե ինչպես ապահով կերպով լքել հիվանդանոցը հարավային ուղղությամբ:

Իսրայելական բանակը Համասին մեղադրել է Գազայի հիվանդանոցները ահաբեկչական նպատակներով օգտագործելու մեջ։