Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ առավոտյան Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ավիահարվածների հետևանքով 24 մարդ է զոհվել

12:00, 10.07.2025

Գազայի հատվածում սննդի բաշխման վայրի ռմբակոծության հետևանքով զոհվել է 13 մարդ։

Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Դեյր էլ-Բալահ քաղաքում։ Տարածված տեղեկություններով՝ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Վիրավորների թվում նույնպես կան կանայք և երեխաներ։

Չորս պաղեստինցի զոհվել է, իսկ մի քանիսը վիրավորվել Ալ-Բուրեյջի փախստականների ճամբարում գտնվող տան վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

Ընդհանուր առմամբ, առավոտյան սկսված իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում արաբական անկլավում զոհվել է 24 մարդ։

Գազայի հատվածի խոշորագույն հիվանդանոցների բժիշկները հայտնում են, որ Իսրայելի կողմից սահմանված շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի պակասի պատճառով վտանգի տակ է ավելի քան 100 վաղաժամ ծնված երեխայի և 350 դիալիզի ենթարկվող հիվանդի կյանքը։

Նմանատիպ