Արաբական լրատվամիջոցներ. Իսրայելի բանակի կողմից Սիրիայում բնակավայրի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ մինչև 25-ը
Իսրայելի բանակի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում գտնվող բնակավայրի ռմբակոծության հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, իսկ առնվազն 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակված տվյալների՝ Իսրայելի զինված ուժերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Բեյթ Ջին փոքր քաղաքին։ Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։
Նշվում է, որ «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության» խմբերը չեն կարողանում մուտք գործել տարածք, քանի որ իսրայելական ուժերը արձագանքում են ցանկացած շարժի։ Քաղաքի վերևում իսրայելական անօդաչու թռչող սարքեր են պարեկում։ Տարածվում է նաև տեղեկություն, որ իսրայելական զինվորները քաղաք են մտել երեք մարդու ձերբակալելու նպատակով, ինչից հետո սկսվել է զինված բախում։
Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) տվյալներով՝ ձերբակալվել են «Ալ-Ջամա ալ-Իսլամիա»-ի երեք անդամներ, որոնք տարվել են Իսրայել՝ հարցաքննության։