Արաբական լրատվամիջոցներ. Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա
Արաբական լրատվամիջոցներ. Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա

Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակում է սկսել Լիբանանի վրա։

Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են սկսել հարավում գտնվող Ջարմակ և Մահմուդիա գյուղերի շրջակա տարածքների վրա։

Այս փուլում հայտնի չէ, թե Իսրայելը կոնկրետ ինչ թիրախ է դարձրել, քանի որ պաշտպանության ուժերը որևէ մեկնաբանություն չեն տվել միջադեպի վերաբերյալ։

Տեղեկատվության համար՝ նոյեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են սկսել Բեյրութի վրա, որի արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Ալի Թաբաթաբային։