Ապրիլի 9-ին ազատության համար պայքարը ավարտված չէ, Վրաստանը ունի խնդիր, լինել եվրաատլանտյան կառույցի լիիրավ անդամ. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի պատմությունում եղել են պահեր, երբ ազգը միավորված էր, հենց այդ պահն էր ապրիլի 9-ը,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ծաղկեպսակ է դրել 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին:
Նախարարի խոսքերով, հենց այն ժամանակ է սկսվել պայքարը անկախության և ազատության համար:
Նրա գնահատմամբ անգնահատելի է այն մարդկանց ավանդը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին 30 տարի առաջ:
1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից: