Ապրիլի 9-ի ողբերգական արդյունքը ճանապարհ է բացել ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական Վրաստանին. Կառլ Հարցել

14:55, 09.04.2019

Ապրիլի 9-ի ողբերգական արդյունքը ճանապարհ է բացել ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական Վրաստանին,-այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելը գրել է իր «թվիթերի» էջում:

Կառլ Հարցելի խոսքով, այս պահին Վրաստանը Եվրամիության հիմնական գործընկերն է:

«Միանում եմ Վրաստանին, նրա ազգային միության օրվան, հարգում ենք 30 տարի առաջ Խորհրդային բանակի կողմից սպանված մարդկանց հիշատակը: Ապրիլի 9-ի ողբերգական արդյունքը ճանապարհ է բացել ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական Վրաստանին, որը Եվրամիության հիմնական գործընկերն է»,-գրել է Կառլ Հարցելը:

https://twitter.com/CarlHartzellEU/status/1115522571720691712

Նմանատիպ