Ապրիլի 4-ին և 5-ին Թբիլիսիի բուսաբանական այգում տեղի կունենան «Սակուրայի ծաղկման օրեր»
Վրաստանի ազգային բուսաբանական այգու կազմակերպմամբ՝ ապրիլի 4-ին և 5-ին տեղի կունենան «Սակուրայի ծաղկման օրեր»։
Բուսաբանական այգի այցելողներին երկու օր շարունակ կսպասվեն ճապոնական թեմատիկայով ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, անիմեների ցուցադրություն, ճապոնական գրականության բազմազանություն, ինչպես նաև օրիգամիի և շոդոյի (վայելչագրության) վարպետության դասեր։ Բացի այդ, կմատուցվեն ճապոնական պարեր։
Կիրակի օրը, ժամը 10:30-ին, փառատոնի երկրորդ օրն ավանդաբար կբացվի ճապոնական թեյախմության արարողությամբ, որից հետո կանցկացվեն սուշիի և կինցուգիի վարպետության դասեր։
«Սակուրայի ծաղկման օրերն» արդեն վեցերորդ անգամ անցկացվում են Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ։
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։