Ապրիլի 19-ին Վախթանգ Գոմելաուրիին և Լևան Դավիթաշվիլիին կլսեն խորհրդարանում
Ապրիլի 19-ին Վախթանգ Գոմելաուրիին և Լևան Դավիթաշվիլիին կլսեն խորհրդարանում

Վաղը՝ ապրիլի 19-ին, խորհրդարանում հարցապնդման կարգով կլսեն երկու նախարարների։

Պատգամավորների հարցերին կպատասխանեն Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Ներքին գործերի նախարարի հարցապնդման հարցում դրված է ֆեմիցիդը, էկոնոմիկայի նախարարի հարցապնդման մեջ, եթե չեմ սխալվում՝ Բախմարոյի հարցը։ Հերթականությունը կլինի այսպիսին. Սկզբում կլինի ներքին գործերի նախարարի հարցապնդումը, ժամը 12:00-ին, իսկ հետո կլինի էկոնոմիկայի նախարարինը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։