Վրաստանի Առաջին ալիքի առնչությամբ վրաց ընդդիմախոս պատգամավորները հայցը Ստրասբուրգի դատարանը չի բավարարել:
Վրաստան-Եվրամիության ասոցացման կոմիտեի կողմից ընդունված հայտարարությունում չի ընդգրկվել Օթար Կախիձեի և Եվրոպայի Ժողովրդական կուսակցության պատգամավորի կողմից նախաձեռնած գրառումը, ըստ որի Հանրային հեռարձակողը ընտրական ժամանակաշրջանում ամբողջությամբ չէր պահպանում անաչառության սկզբունքը:
Չնայած «Մոամբե»-ի լրագրողի բազմաթիվ հարցերի, այսօր «Եվրոպական Վրաստանի» անդամը չի կարողացել կոնկրետ հաղորդում կամ ռեպորտաժ անվանել, որտեղ հեռարձակողը արտահայտում է հակվածություն: Հենց Կախիձեն էր այն մարդկանցից մեկը, որը երեկ «Մեդիաչեքեր» կազմակերպության վրա հենվելով պնդում էր, որ Վրաստանի Առաջին ալիքը չի լուսաբանել նաև Իա Կերզաիայի պատրաստած զեկույցը: Եվ սա այն դեպքում, երբ զեկույցին ժամանակ է հատկացվել «Մոամբե»-ի բոլոր հաղորդումներում:
Կեղծ տեղեկության տարածման պատճառով կազմակերպությունն ստիպված եղավ ներողություն խնդրել: Վերջին ժամանակաշրջանում Հանրային հեռարձակողը արդեն բազմիցս դարձել է անհիմն մեղադրանքների և հարձակումների թիրախ: Մեզ մեղադրում են Կրեմլի քաղաքականությունը, Ամերիկայի շահերը և հակապետական քաղաքականություն վարելու մեջ: