Ապառազմականացված գոտում գործող հյուսահին կորեացի զինվորները տեղափոխվել են Հարավային Կորեայի տարածք

10:07, 18.06.2024

Ապառազմականացված գոտում գործող հյուսահին կորեացի զինվորները տեղափոխվել են Հարավային Կորեայի տարածք։

Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ սահմանային գոտին հատել է հյուսիսկորեացի մոտ 30 զինվոր։ Հարավային Կորեայից հնչած նախազգուշական կրակոցներից հետո նրանք վերադարձել են։

Նման դեպք գրանցվել է նաև  հունիսի 9-ին։ Հյուսիսային Կորեան ապրիլից հարյուրավոր զորքեր է տեղակայել առաջնագծում՝ մի շարք գործողություններ իրականացնելու համար, ինչպիսիք են ականների տեղադրումը, պատերի կառուցումը և ռազմական գործողությունների համար ճանապարհների կառուցումը:

«Այս գործողությունները, ըստ երևույթին, միջոցներ են՝ ուժեղացնելու Հյուսիսային Կորեայի զինվորականների և բնակիչների ներքին վերահսկողությունը և կանխելու նրանց սահմանը հատելու փորձերը», – ասվում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ հաղորդագրությունում:

Նմանատիպ