Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայք էջը «2018 թվականի լավագույն պահ» անվանակարգում անվանել է հաղթողին:
Բոլորից շատ ձայն հավաքել է «Ռեդ Բուլի» արշավորդ Դանիել Ռիկարդոն, որը Չինաստանի գրան պրիի ընթացքում բոլորին զարմացրել է իր էֆեկտ հաղթանակով:
Շանհայի ճանապարհին ավստրալացին կատարել է մի քանի վազանցք, իսկ լավագույնն էր նրա վերջին վազանցքը «Մերսեդեսի» արշավորդ Վալտեր Բոտայի նկատմամբ, որը և բերեց Ռիկարդոին հաղթանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan