Անտոնիո Գուտիերեշը դատապարտում է Սուդանում շարունակվող մարտերը և կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և սկսել երկխոսություն
Անտոնիո Գուտիերեշը դատապարտում է Սուդանում շարունակվող մարտերը և կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և սկսել երկխոսություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը դատապարտում է Սուդանում շարունակվող մարտերը և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, վերականգնել խաղաղությունը և երկխոսություն սկսել ճգնաժամը կարգավորելու համար։

«Ես խստորեն դատապարտում եմ Սուդանում բախումների բռնկումը և կոչ եմ անում Սուդանի զինված ուժերի և Արագ աջակցության ուժերի ղեկավարներին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերականգնել խաղաղությունը և սկսել երկխոսություն՝ ճգնաժամը կարգավորելու համար։ Ստեղծված իրավիճակն արդեն իսկ մեծ մարդկային զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Ցանկացած սրացում կործանարար կլինի երկրի և տարածաշրջանի համար. Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն իրավիճակի վրա, օգտագործել այն խաղաղություն հաստատելու, բռնության դադարեցմանն ուղղված ջանքերին աջակցելու, կարգուկանոնը վերականգնելու և քաղաքացիական կառավարման անցման ճանապարհին վերադառնալու համար»,- ասել է Գուտիերեշը։

Այսօր ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում կքննարկի իրավիճակը Սուդանում։

Սուդանում բախումները շարունակվում են երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման գրոհայինների միջև։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 600-ը՝ վիրավորվել։