Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 18-ին Լվովում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:03, 16.08.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը օգոստոսի 18-ին Լվովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Հինգշաբթի օրը, Ուկրաինայի նախագահի հրավերով, գլխավոր քարտուղարը կժամանի Լվով՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է ՄԱԿ-ի քարտուղարի ներկայացուցիչը։

Եռակողմ հանդիպումից հետո Գուտերեշը կմեկնի Օդեսա եւ կայցելի նավահանգիստներից մեկը, որտեղից ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ցորեն է արտահանվում։ Օդեսայից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի Համատեղ համակարգման կենտրոն։

Նմանատիպ