Անտոնիո Գուտերեշ. Հոկտեմբերի 7-ն այն օրն է, երբ աշխարհը պետք է բարձրաձայն դատապարտի ՀԱՄԱՍ-ի նողկալի գործողությունները

11:56, 06.10.2024

ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսաուղերձ է հրապարակել: Գուտերեշի խոսքով՝ հիմա խաղաղության և արդարության ժամանակն է։

«Հոկտեմբերի 7-ի սարսափելի իրադարձություններից մեկ տարի է անցել, երբ ՀԱՄԱՍ-ը լայնածավալ ահաբեկչություն իրականացրեց Իսրայելում, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1250 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Ավելի քան 250 մարդ առևանգվել և տեղափոխվել է Գազա, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։ Սա այն օրն է, երբ աշխարհը պետք է ամենաբարձրը դատապարտի ՀԱՄԱՍ-ի նողկալի գործողությունները: Ես ևս մեկ անգամ պահանջում եմ անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր զոհերին և նրանց հարազատներին»,- ասել է Գուտերեշը։

Նմանատիպ