Անտոն Պլեսնոյը նվաճել է երեք ոսկե մեդալ
Անտոն Պլեսնոյը նվաճել է երեք ոսկե մեդալ

Հռոմում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, Վրաստանի ազգային հավաքականի անդամ՝ Անտոն Պլեսնոյը նվաճել է երեք ոսկե մեդալ:

Ծանրամարտիկը, պոկում անվանակարգում բարձրացրել է 176 կգ. և դարձել չեմպիոն: Հրում անվանակարգում Անտոն Պլեսնոյը արդյունքում բարձրացրել է 210 կգ. և նվաճել ևս մեկ ոսկե մեդալ:

Անտոն Պլեսնոյը երկամարտում արդյունքում բարձրացրել է 386 կգ. և նվաճել երրորդ ոսկին:

Պլեսնոյը առաջին մարզիկն է, ով Վրաստանին 2020 թվականին բերել է առաջին ոսկին: Հռոմում խաղարկվել է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի արտոնագրի միավորները:

Հունվարի 31-ին իր ելույթն է սկսելու օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն: