Այսօրվա աշխարհում, երբ կեղծ լուրերի տարածումը դարաշրջանի մարտահրավեր է, Վրաստանի առաջին ալիքը ստեղծել է նոր հարթակ`antifake.ge:
Կայքի նպատակն է պատասխանել քաղաքացիների հարցերին, ցանկացած տեղեկատվության իսկության վերաբերյալ: Այսօրվանից յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի, ուղարկել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունը և ստանալ ստուգված, փաստերով հիմնավորված պատասխան:
Նոր հարթակի վրա լուրերը կտեղադրվեն չորս ենթակարգում՝ ճշմարտություն, որոշ չափով ճշմարտություն, կեղծություն և անհեթեթություն: Ամենաանվտանգ լրատվամիջոցը, Վրաստանի առաջին ալիքը նոր կայքի վրա աշխատել է դեվելոպերների հետ միասին: Աշխատանքներին կներգրավվեն առաջին ալիքի լրագրողներ, պրոդյուսերներ և վերլուծաբաններ: Antifake.ge կայքում տեղադրվելու է ցանկացած նորություն, որոնք հետաքրքրություն և հարցեր են առաջացնում հասարակության մոտ:
Ինչպես հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն, կեղծ լուրերը կարևոր մարտահրավեր են ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: