Անթալիայի օդանավակայանում փոթորիկի հետևանքով տուժել է 12 մարդ: Այս պահի դրությամբ, նրանցից բոլորի վիճակը կայուն է: Այս մասին տեղեկացնում է տեղի մամուլը՝ նահանգի նահանգապետի հայտարարության վրա հենվելով:
Ինչպես հայտնի է, ուժգին քամու արդյունքում Թուրքիայի հանգստավայրային քաղաքի օդանավակայանում կողաշջվել է ավտոբուսը:
Փոթորիկը վնասել է երկու ինքնաթիռ և մի ուղղաթիռ:
Տեղի մամուլի տեղեկությամբ, չնայած վթարին, Անթալիայի օդանավակայանը աշխատանքը շարրունակում է սովորական ռեժիմով: