Անրի Օխանաշվիլին կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Դավիթ Սոնղուլաշվիլին՝ շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը
Արդարադատության նախարարը կլինի Անրի Օխանաշվիլին, իսկ շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության նախարարը՝ Դավիթ Սոնղուլաշվիլին։
Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Արդարադատության նախարարի պաշտոնում կառաջադրվի Անրի Օխանաշվիլին։ Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությանը, ապա ես կցանկանայի ձեզ ներկայացնել Դավիթ Սոնղուլաշվիլիի թեկնածությունը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության նոր կազմը: