Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ
Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Վրաստանի արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ներածական հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը։

Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարարի խորհրդական Լևան Կասրաձեն, Ադրբեջանի դեսպանի խորհրդական Սամիր Աբդուրահիմովը և դեսպանատան կցորդ Ռոյալ Փաշաևը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցության հետագա ծրագրերի շուրջ։